Logo

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն սկսելու է վերջին հավաքը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:41 / 29.04.2022Ծանրամարտ
Հայ Ծանրամարտիկներ - 2022

Հայ ծանրորդները Ծաղկաձորում ավարտել են Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու հերթական ուսումնամարզական հավաքը։

Այս անգամ, ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, մարզիչներն առավելապես ուշադրություն են դարձրել անհատական մարզումներին։ Կարևորվել են նաև մարզիկների առողջական և բարոյահոգեբանական վիճակը: Հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը հայտնել է, որ ծանրորդների վնասվածքները գրեթե բուժվել են, իսկ ընդհանուր մթնոլորտը թիմում, ինչպես միշտ, առողջ է:

Մայիսի 3-ից հավաքականը նախապատրաստությունը կշարունակի Աբովյանի մարզահանգրվանում: Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է մայիսի 28-ին Ալբանիայում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա