Logo

Հայ ծանրորդուհիները մոտենում են ԵԱ-ի նախապատրաստական վճռական փուլին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:27 / 20.04.2022Ծանրամարտ
ծանրամարտիկ կանայք

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է նախապատրաստությունը մայիսի 26-ին Ալբանիայում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը։

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությանը հայտնել է, որ ուսումնամարզական գործընթացն սկսվել է ծաղկաձորյան հավաքով, որի ընթացքում շեշտը հիմնականում դրվել է մարզուհիների ընդհանուր ֆիզպատրաստականության բարելավմանը։

Այժմ թիմը պարապում է Աբովյանի մարզահանգրվանում: Այստեղ արդեն մարզիչներն ուշադրություն են դարձնում ծանրորդուհիների հատուկ ֆիզպատրաստականության որակներին։

Ընդամենը 10 օրից 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը կմեկնի Հունաստանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի մյուս մարզուհիները նախապատրաստությունը կշարունակեն Երևանի «Օլիմպավան» մարզահամալիրում:

Ամփոփիչ փուլում առաջնային են լինելու մարզվողների անձնական քաշի կարգավորումը և արդյունքների աճի ապահովումը։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի նախնական հայտում ընդգրկված են Իզաբելա Յայլյանը (55 կգ քաշային կարգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա