Logo

Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 16.02.2018Գրադարան
1234 - Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

2017թ-ի սեպտեմբերին Shabeeg-ը և  հայկական 11 ապրանքանիշեր Կիևում  մասնակցեցին Mercedes-Benz Fashion Week-ին: Նորաձևության ընթացքում ցուցադրվեց Shabeeg-ի գարուն-ամառ 18 հավաքածուն, իսկ արդեն այս տարվա փետրվարի սկզբին ապրանքանիշի հիմնադիրը հայտնեց, որ շուտով մասնակցելու են նորաձևության մեկ այլ մեծ իրադարձության՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթին: Հրավերը ստացել էին դեռ հոկտեմբերին:

image1 - Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

Ի դեպ, Shabeeg-ին առաջարկել էին մասնակցել Լոնդոն, Փարիզ, Միլան և Նյու Յորք նորաձևության շաբաթներից որևէ մեկին, հայկական ապրանքանիշի հիմնադիրն էլ ընտրել էր Նյու Յորքը՝ նպատակ ունենալով ծանոթացնել Shabeeg-ը հենց Միացյալ նահանգներում ապրողներին:

image2 - Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

Երևի քչերը գիտեն, բայց հայկական անուն անցած տարիներին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում էլի էր հնչել՝ Araks Yeramyan, Vicken Derderyan, ընդ որում վերջինն այն հինգ հաջողակ ուսանողներից մեկն էր, որի ավարտական հավաքածուն նույնպես Նյու Յորքի նորաձևության շաբաթում ցուցադրելու հնարավորություն էր ստացել: Իսկ ինչ վերաբերում է «Armenian Taraz» անվանումն ունեցող  աշուն-ձմեռ 18 հավաքածուին, այն պատրաստվել է երկու աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հատուկ նյույորքյան ցուցադրության համար:

28055979 1882127058526515 4807801572142418605 n - Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

Նյու Յորքի նորաձևության շաբաթն անցկացվում է տարին երկու անգամ. փետրվարին ցուցադրվում է աշուն-ձմեռ, իսկ սեպտեմբերին՝ գարուն ամառ հավաքածուն:  Shabeeg-ը մինչև փետրվարի 7-9-ը ներկայացվեց շոու-րումում, իսկ փետրվարի 10-ին՝ արդեն Նյու Յորքի նորաձևության շաբաթում: Սա, հիմնադրի խոսքով, անսպասելի առաջարկ էր, որն արվել էր Oriflame Fashion Weekend-ի ցուցադրության տեսանյութը դիտելուց հետո:

27655221 1882127051859849 1875635963063720139 n - Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

Ինչ վերաբերում է հավաքածուն ցուցադրող մոդելներին, պարզվում է նրանցից ոչ մեկը հայ չէր, քանի որ նրանց ընտրել էին ցուցադրությանը մասնակցելու առաջարկն անողները: Ապրանքանշի հիմնադրի խոսքով ցուցադրության ընթացքում ամենաշատը հնչում էր միայն դրական կարծիքներ, իսկ ամենատպավորիչը «Armenian prints winning over nyfw» այս արտահայտությունն էր: 

27751883 1882126918526529 6703194252666744145 n - Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները

Երեք տարվա պատմություն ունեցող ապրանքանիշը, որպես այդպիսին, առանձին հագուստի դիզայներ չունի, ամենն իրականություն է դառնում հիմնադրի կրեատիվ մտքերի և գրաֆիկ դիզայներների շնորհիվ: «Armenian Taraz» հավաքածուից այժմ վաճառքում են միայն գուլպաները, իսկ ամբողջական հավաքածուն գնելու հնարավորություն կլինի մի քանի ամսից:

.jpg - Հայ դիզայներները գրավում են Նյու Յորքը. ահա թե երբ կարող եք գնել «Armenian Taraz»-ի հագուստները


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա