Logo

Հայաստանի ձյուդոիստները՝ Եվրոպայի գավաթի մրցանակակիր

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:52 / 09.05.2022Ձյուդո
null

Հայ ձյուդոիստները մեդալներով են վերադարձել Ռումինիայում կայացած պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունից։

Մրցաշարի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մինչև 81 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Կարապետյանը, որը նախնական գոտեմարտերում հաղթել է ռումինացի Ստեֆան Նիստորին և բոսնիացի Վիդակ Մալյևիչին, եզրափակիչ փուլում՝ սերբ Դուշան Գրախովացին և միայն վճռական մրցամարտում է զիջել ուկրաինացի Իգոր Ցուրկանին։

55 կգ քաշայինների մրցավեճում բրոնզե պարգևի է արժանացել Վահե Աղասյանը, որը մեկնարկում ուկրաինացի Ալեքսեյ Կալնիցկուն հաղթելուց հետո զիջել է ադրբեջանցի Մագամեդ Մուսաևին։ Սփոփիչ գոտեմարտերում Աղասյանը հաջորդաբար առավելության է հասել իսրայելցի Իդան Աբուխազիրայի, սերբ Վելկո Միլանովիչի և իսրայելցի Նոամ Տաչալովի նկատմամբ։ 

Մինչև 50 կգ քաշային կարգում 5-րդ տեղն է գրավել Գոռ Սաֆարյանը, որը նախնական փուլում հաղթել է ֆրանսիացի Դիեգո Ռիերա Սեգուրային, սերբ Նեմանյա Բիլիչին, ապա պարտվել է Շվեդիան ներկայացրած Ալեքսանդր Մարլովին։ Սփոփիչ գոտեմարտերում Սաֆարյանն իր հաշվին գրանցել է ևս երկու հաղթանակ (պորտուգալացի Դանիել Վիգասի և Ֆրանսիայի պատվիրակ Կասիմ Աբուալալայի նկատմամբ) ու մեկ պարտություն՝ ֆրանսիացի Կվենտին Մարտոյից։

66 կգ քաշային կարգում Համլետ Պարսամյանը դարձել է 7-րդը։ Նա իր հաշվին գրանցել է 3 հաղթանակ և 2 պարտություն։
Մեր երկիրը ներկայացրել են նաև Էրիկ Սաղաթելյանը (55 կգ), Խաչատուր Բաղդասարյանը (60 կգ), Ռազմիկ Պետրոսյանը (73 կգ) և Սամվել Ղազարյանը (81 կգ)։       
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա