Logo

Ձյուդոիստները չհաջողեցին տարվա առաջին միջազգային ստուգատեսում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:55 / 02.05.2022Ձյուդո
Հայ ձյուդոիստներ-2022

Հայ ձյուդոիստներն անհաջող են մասնակցել Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը։

Մեր երկիրը ներկայացված էր միայն 73 կգ քաշային կարգում, որում ելույթ ունեցան աշխարհամասի 2018 թվականի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը։ Կարապետյանը, առաջին իսկ գոտեմարտում պարտվելով ռումինացի Ալեքսանդրու Ռայկուին, դուրս մնաց հետագա պայքարից։ Ավետիսյանը նախ՝ հաղթեց Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Գյակովային, ապա՝ զիջեց ռումինացի Ադրիան Սուլկային՝ տեղեկանում ենք մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքից։

Հայաստանի երկու մարզիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ, Սոֆիայից մեկնել են Վրաստանի Գորի քաղաք, որտեղից կմեկնեն Սարաևո՝ մասնակցելու մայիսի 5-8-ն անցկացվելիք Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին։

Կարապետյանից և Ավետիսյանից բացի, Բոսնիա և Հերցեգովինայում տատամի են դուրս գալու Գասպար Հայրապետյանն ու Շահեն Աբաղյանը (երկուսն էլ՝ 60 կգ քաշային կարգ), Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Մերուժան Սարգսյանը (73 կգ)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա