Logo

Համաշխարհային գիմնազիադա. հայ ձյուդոյիստուհին՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:50 / 19.05.2022Ձյուդո
Հայ ձյուդոյիստուհի

Հայաստանը ներկայացրած Էլիզա Ադամյանը բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայում ընթացող Համաշխարհային 19-րդ գիմնազիադայի աղջիկների ձյուդոյի մրցումներում։

Մինչև 48 կգ քաշային կարգում ելույթ ունեցած հայուհին առաջին փուլերում հաղթել է ուկրաինուհի Միլենա Կուխարին և թրքուհի Օզգե Սարիգուլին, իսկ այնուհետև պարտվել է հետագայում մրցաշարի հաղթող դարձած իսպանուհի Այտանա Դիասին։ 3-րդ տեղի համար գոտեմարտում Ադամյանն առավելության է հասել բրազիլուհի Ջուլիա Ռոդրիգեսի նկատմամբ։

Իսկ ահա տղաները մրցանակային հավակնություններ չեն դրսևորել. Մարտին Մանուկյանը (60 կգ) և Ռազմիկ Գալստյանը (60 կգ) կրել են համապատասխանաբար մեկ և երկու պարտություն։ Այնուհանդերձ, Գալստյանը գրավել է 7-րդ տեղը։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա