Logo

Հայ ձյուդոիստը 5-րդն է աշխարհի պատանեկան առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:50 / 26.08.2022Ձյուդո
Գոռ Սաֆարյան

Գոռ Սաֆարյանը 5-րդ տեղն է գրավել Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ընթացող ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության 50 կգ քաշային կարգում։

Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սանը մեկնարկում հաղթել է այդ տարիքային խմբի Եվրոպայի գավաթի խաղարկության կրկնակի մրցանակակիր, վրացի Լուկա Մայսուրաձեին, սակայն հաջորդ գոտեմարտում պարտվել է ապագա փոխչեմպիոն, ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, հունգարացի Սեբաստյեն Կոլարին։ Սփոփիչ գոտեմարտում Սաֆարյանն առավելության է հասել ուզբեկ Միրջախոն Սայֆիդինովի նկատմամբ, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է ղազախ Դիաս Ժոլդիբաևին։

Այս տարի հայ ձյուդոիստը 5-րդ տեղն էր գրավել նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում և գավաթի խաղարկությունում։

Սարաևոյում մրցանակային հավակնություններ չեն դրսևորել 55 կգ քաշայիններ Վահե Աղասյանը (1-ական հաղթանակ և պարտություն) ու Էրիկ Սաղաթելյանը (1 պարտություն)։

ԱԱ-ին մասնակցելու են նաև Եվրոպայի այս տարվա առաջնության և գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Գոռ Կարապետյանը (81 կգ) և Արսեն Հայրապետյանը (մինչև 90 կգ)։

Պատանեկան ԱԱ-ին 8-ական քաշային կարգում մասնակցում են 60 երկրի 213 մարզուհի և 277 մարզիկ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա