Հայաստանը մեկ բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայի Պորեչ քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցակցային առաջին օրը, հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
55 կգ քաշային կարգում երրորդ տեղն է գրավել Հրազդանի ՀՄՄ մարզադպրոցի սան Վահե Աղասյանը (մարզիչ՝ Կարեն Աղասյան), որը տարել է 4 հաղթանակ։
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Գոռ Սաֆարյանը (մարզիչ՝ Վահե Թորոսյան), նույնպես գրանցելով 4 հաղթանակ, 5-րդ տեղն է գրավել 50 կգ քաշային կարգում։
Հայաստանի պատանեկան հավաքականն ստուգատեսին մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ։ Առաջին օրը մրցագորգ են դուրս եկել նաև Արշակ Բեկչյանը (50 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Խաչատուր Բաղդասարյանը (60 կգ)։