Logo

Հայ ձյուդոիստները ոսկե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

18:33 / 25.05.2023Ձյուդո
null

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը, մարզիչներ Հովհաննես Դավթյանի և Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանի Ակտաու քաղաքում, հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։

Պատանի ձյուդոիստները մայիսի 23-24-ը մասնակցել են Ակտաու քաղաքում անցկացված միջազգային մրցաշարի, որտեղ 50 կգ քաշային Հայկ Դարբինյանը (մարզիչ Աշոտ Դարբինյան) և 55 կգ քաշային Լյովա Սրապյանը (մարզիչ Նարեկ Սուքիասյան), յուրաքանչյուրը հաղթելով 5 գոտեմարտ, գրավել են առաջին տեղը՝ նվաճելով ոսկե մեդալներ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա