Logo

Հայ երկրպագուները կվերադառնան մարզադաշտ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 15.09.2020Հայկական ֆուտբոլ
14.08.2020 Alashkert 0 0 Ararat Armenia 17 scaled - Հայ երկրպագուները կվերադառնան մարզադաշտ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:47

-

-

Հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի  և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ):

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ»,-գրված է ՀՖՖ հայտարարության մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա