Logo

Հայ և ադրբեջանցի ըմբիշները կմրցեն ԵԱ կիսաեզրափակիչներում

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:49 / 17.06.2022Ըմբշամարտ
ԵԱ 2022

Միանգամից երկու հայ-ադրբեջանական մրցավեճ է սպասվում Ռումինիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչներում։

Մինչև 17 տարեկան մարզիկների մասնակցությամբ այդ ստուգատեսի կայքից տեղեկանում ենք, որ կիսաեզրափակիչ են անցել Սաշա Պետրոսյանը (48 կգ) և Արտավազդ Հարությունյանը (55 կգ), որոնք հերթական գոտեմարտն անցկացնելու են ադրբեջանցիներ Վասիֆ Բագիրովի և Ջամալ Աբասովի հետ։

Պետրոսյանն արդեն հաղթել է վրացի Գեորգի Ռոմելաշվիլուն (11։6) և լեհ Դանիել Պյետրոնին (10։0), իսկ Հարությունյանն ուժեղ է եղել չեխ Դանիել Գուրբովիչից (10։0) և մոլդովացի Իոն Բուլգարուից (8։3)։

շ65 կգ քաշային կարգում Նարեկ Նիկողոսյանը հունգարացի Ռոբերտ Բիբլիային (6։4) հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում 2։12 հաշվով պարտվել է վրացի Գոգա Օտինաշվիլուն, իսկ Պապին Հունանյանը (80 կգ) առաջին իսկ գոտեմարտում պարտվել է թուրք ըմբիշին, որը հասել է կիսաեզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա