Logo

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար խոշոր առաջարկ է կատարվել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 03.08.2021Հայկական ֆուտբոլ
nair tiknizyan - Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար խոշոր առաջարկ է կատարվել

Մոսկվայի «Լոկոմոտիվը» պատրաստվում է գնել է ԲԿՄԱ-ի ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը: Матч ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը տեղեկացնում է, որ ռուսական ակումբները բանակցությունների վերջանական փուլում են:

«Երկաթգծայինների» վերջնական առաջարկը 5 մլն եվրո է: Ակումբը հույս ունի այսօր կամ վաղը ձևակերպել գործարքը:

22-ամյա ֆուտբոլիստին ավելի բարձր աշխատավարձ է առաջարկվել, քան նա ստանում է նույնիսկ «բանակայինների» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո: Տիկնիզյանը և ԲԿՄԱ-ն պայմանագիր էին ստորագրել հունիսին, ըստ որի՝ հայ ֆուտբոլիստը ամսական ստանում է 30 հազար եվրո:

Գարնանը «Լոկոմոտիվն» արդեն փորձ էր կատարել ձեռք բերել Տիկնիզյանին, սակայն ակումբները չէին կարողացել համաձայնության հասնել և ֆուտբոլիստը նոր պայմանագիր էր կնքել ԲԿՄԱ-ի հետ:

Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա