Logo

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 31.05.2021Հայկական ֆուտբոլ
galoyan - Հայ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել

Ռուսական «Վելեսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արթուր Գալոյանը շատ մոտ է Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելուն:

«Բանակայինները» բանակցություններ են սկսել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հարցում՝ տեղեկացնում է Matchtv.ru-ն:

ԲԿՄԱ-ն սկզբում ցանկանում էր փորձաշրջանի հրավիրել Գալոյանին, սակայն մտափոխվել է և մտադիր է անմիջապես գնել տրանսֆերը:

Ավարտված մրցաշրջանում Գալոյանը Ռուսաստանի ազգային լիգայում (ФНЛ) և գավաթի խաղարկությունում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ կիսապաշտպանը հայտարարել է, որ հրավեր է ստացել Ռուսաստանի երիտասարդական հավաքականից, բայց ցանկանում է խաղալ Հայաստանի ընտրանու կազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա