Logo

Հայ ջրացատկորդները բավարարվել են որակավորման փուլով

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:56 / 04.07.2022ՍՊՈՐՏ
null

Հայ ջրացատկորդներն սպասվածից համեստ արդյունքներ են գրանցել Բուդապեշտում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում։

Նման խոշոր մրցումներում նորամուտը նշած Ալիսա Զաքարյանը մեկ մետր բարձրության ոստնակից կանանց ցատկերում գրանցել է վատագույն արդյունքը: Ի դեպ, 14-ամյա հայուհին ջրացատկորդուհիների մրցումների ամենակրտսեր մասնակիցն էր։

Որակավորման փուլի արգելքը չի հաղթահարել նաև 10 մետր բարձրության աշտարակից տղամարդկանց ցատկերին մասնակցած Վլադիմիր Հարությունյանը, որը 288,55 միավորով 39 մասնակցի հաշվարկում գրավել է 33-րդ տեղը և չի անցել կիսաեզրափակիչ, որին մասնակցել է 18 ջրացատկորդ։ 

Մինչև մեկնարկը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը VNews-ին հայտնել էր, որ առնվազն կիսաեզրափակիչում մրցելու ակնկալիք ունի Վլադիմիր Հարությունյանից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա