Logo

Հայ հեծանվորդները մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
00:54 / 27.08.2022Հեծանվասպորտ
null

Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեկնարկներն են գրանցել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում ընթացող հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Ալեքս Արամայիսյանը սքրեթչ մրցաձևի որակավորման առաջին մրցահերթում գրավել է նախավերջին 15-րդ, իսկ օմնիումի միավորներով մրցարշավի նույն փուլում` վերջին 14-րդ տեղը։

Վահե Վիրաբյանը միավորներով մրցավազքում 24 մասնակցի պայքարում գրանցել է 17-րդ արդյունքը։

Հայ հեծանվորդների հետ մրցավայր է մեկնել Հայաստանի հավաքականի մարզիչ Անդրանիկ Առուստամյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա