Logo

Մ18 ԵԱ. Հայ հեռացատկորդների արդյունքները

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:08 / 06.07.2022ՍՊՈՐՏ
հայ հեռացատկորդներ

Երուսաղեմում ընթացող մինչև 18 տարեկանների աթլետիկայի Եվրոպայի առաջնությունում երևանցի Իզաբելա Առաքելյանը 5,27 մետր արդյունքով եզրափակել է որակավորման Ա խմբի մրցաշարային աղյուսակը։

Հայ մարզուհու արդյունքը 94 սանտիմետրով պակաս է եղել խմբում հաղթած սերբ մարզուհի Էրինա Լիկարի ցուցանիշից և ամենացածրը՝ որակավորման երկու խմբերի բոլոր մասնակիցների շրջանում:

Ավելի վաղ երիտասարդների հեռացատկի որակավորման մրցումների արգելքը չէր հաղթահարել կապանցի Վահե Արզումանյանը, որը 6,03 մետր արդյունքով նույնպես վերջինն էր իր մրցահերթում։ Նա գրավել էր 10-րդ տեղը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա