Logo

ԵԱ. Հայ աթլետը չի հաղթահարել որակավորման փուլը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:10 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

Կապանցի Վահե Արզումանյանը չի կարողացել անցնել Իսրայելում ընթացող մինչև 18 տարեկան մարզիկների աթլետիկայի Եվրոպայի առաջնության հեռացատկի մրցումների եզրափակիչ փուլ։

Որակավորման փուլի իր մրցահերթում հայ մարզիկը, գրանցելով 6,03 մետր արդյունք, գրավել է վերջին՝ 10-րդ տեղը։

Աղջիկների նույն մրցաձևում Հայաստանը ներկայացնելու է երևանցի Իզաբելա Առաքելյանը։ 

Ստուգատեսի մեկնարկից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը VNews-ին ասել էր, որ Հայաստանի մասնակիցների արդյունքներն առանձնապես լավատեսություն չեն ներշնչում, ուստի մրցումների հաջորդ փուլ դուրս գալը կհամարվի մեծ հաջողություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա