Logo

Հայ հրաձիգները փետրվարին կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:15 / 20.01.2022ՍՊՈՐՏ
null

Հունվարի 3-ից նոր մրցաշրջանին նախապատրաստվող հայ հրաձիգները տարվա անդրանիկ պաշտոնական մրցմանը կմասնակցեն արդեն այս շաբաթ։

Նրանք կներկայանան հունվարի 22-ին Երևանի գլխավոր հրաձգարանում մեկնարկող Հայաստանի առաջնությանը, որին նախատեսվում է մայրաքաղաքի, ինչպես նաև Գյումրիի և Վանաձորի՝ շուրջ 80 նշանառուների մասնակցությունը։ Առավել բարձր արդյունքներով առանձնացած մարզիկները կհամալրեն մեր երկրի ազգային ընտրանին՝ հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը։

Իսկ փետրվարի 22-ից մեր առաջատար հրաձիգները կներգրավվեն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության մեդալների համար պայքարին։ Այդ ստուգատեսին հաջորդելու է Օսլոյում (Նորվեգիա) մարտի 18-28-ն անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը: Տարվա գլխավոր մեկնարկը՝ աշխարհի առաջնությունը, նույնպես ընդունելու է Կահիրեն։ Մոլորակի լավագույն հրաձիգների մասնակցությամբ մրցապայքարը նշանակված է սեպտեմբերին:

Ֆինանսական հանգամանքներից ելնելով՝ Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու ընթացքում Հայաստանի հավաքականի հրաձիգները կանցկացնեն միայն մեկ ուսումնամարզական հավաք։ Մարտի 1-ին ազգային թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը 12 մարզիկ-մարզուհու կառաջնորդի Ուկրաինայի Լվով քաղաք, որտեղ էլ, ավարտելով նախապատրաստությունը՝ հավաքականը կուղևորվի Օսլո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա