Logo

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշների առաջին մրցակիցներն Օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.03.2021ՍՊՈՐՏ
Gevorg Gharibyan European championships gold medal match19 - Հայ հունահռոմեական ոճի ըմբիշների առաջին մրցակիցներն Օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի եվրոպական գոտու Օլիմպիական վարկանիշային մրցաշարում մարտից 20-ից պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է հայ ըմբիշների առաջին մրցակիցների անունները:

Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչ փուլում կմրցի Արդիտ Ֆազլյիյա (Շվեդիա) – Դավիդ Անդրզեյ Էրսետիչի (Լեհաստան) զույգի հաղթողի հետ: Այդ ըմբիշները կգոտեմարտեն որակավորման փուլում:

Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում ուժերը կչափի Ալյաքսանդր Լյավոնչիկի (Բելառուս) հետ:

Արթուր Շահինյանի մրցակիցը 1/8 եզրափակիչ փուլում կլինի Իվան Հուկլեկը (Խորվաթիա):

Դավիթ Օվասապյանը 1/8 եզրափակիչ փուլում հարաբերությունները կպարզի Կոնստա Յոհանես Մաենպաեաեի (Ֆինլանդիա) հետ:

Օլիմպիական խաղերի ուղեգրեր կնվաճեն այն ըմբիշները, որոնց իրենց քաշային կարգերում կհաջողվի եզրափակիչ դուրս գալ:

Ավելի վաղ 2 ոսկե մեդալի էին արժանացել ազատ ոճային ըմբիշները՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Նրանք միաժամանակ նվաճել էին նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին ընդառաջ. Ինչ սպասել հունահռոմեական ոճի հայ ըմբիշներից

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա