Logo

Հայ կարատեիստները Թուրքիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:08 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանը ներկայացված կլինի Կարատեի եվրոպական ֆեդերացիայի հովանու ներքո Թուրքիայում անցկացվելիք աշխարհամասի առաջնությունում։

Մարզաձևի հայկական ազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ թիմը Գազիանտեպ քաղաք է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանի ղեկավարությամբ։ Մրցումներն անցկացվելու են մայիսի 25-29-ը։

Պատվիրակության կազմում են նաև ՀԿԱՖ-ի գլխավոր մրցավար, WKF միջազգային կարգի մրցավար Արտյոմ Վասիլյանը, մարզիչներ Արման Մակյանն ու Աշոտ Մխիթարյանը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա