Logo

Հայ կարատեիստները 7 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:58 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Հայ կարատեիստներ-2022

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները 3 ոսկե, 2-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Բուլղարիայում անցկացված KWU վարկածով աշխարհի գավաթի առաջնությունում՝ տեղեկացնում է տվյալ ոճի կարատեի Հայաստանի ֆեդերացիան։

Չեմպիոն են դարձել Արթուր Արեյանը, Պետրոս Ֆարֆարյանը և Արինա Մատյուշինան, արծաթե մեդալ են նվաճել Ավետիս Մուրադյանը և Գրիշա Կիրակոսյանը, բրոնզե մրցանակակիր են դարձել Դավիթ Կարապետյանը և Վահագն Հակոբյանը։

Ի դեպ, Ֆարֆարյանը կամքի ուժ դրսևորելու համար պարգևատրվել է պատվոգրով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա