Logo

Լողորդները պատրաստվում են Հայաստանի, այնուհետև Եվրոպայի և աշխարհի առաջնություններին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:42 / 30.03.2022Ջրային մարզաձևեր
Հայ լողորդներ

Մրցաշրջանի պատասխանատու մեկնարկներին են շարունակում պատրաստվել նաև հայ լողորդները, որոնք, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, բարձր տրամադրությամբ են վերադարձել ծաղկաձորյան հավաքից։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ  Գաբրիելյանը, ամփոփելով մարզումների արդյունքները, նշել է, որ երկու շաբաթվա ընթացքում լողորդներն ապահովված են եղել անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Ազգային թիմի շուրջ երեք տասնյակ մարզիկ-մարզուհիներ ամեն օր երկու անգամ մասնագիտական մարզում են անցկացրել լողուղյակներում։ Մեկ անգամ էլ պարապել են լավ կահավորված ֆիզպատրաստականության դահլիճում:

Ի դեպ, այդ ընթացքում Ծաղկաձորում հավաքի են եղել նաև Սանկտ Պետերբուրգի և Ուզբեկստանի լողորդները։

Վաստակավոր մարզիչը նշել է նաև, որ հավաքականի մարզիկներն այսուհետ շարունակելու են մարզվել տեղերում՝ պատրաստվելով ապրիլի առաջին տասնօրյակին նախատեսված Հայաստանի առաջնությանը։ Հանրապետական ստուգատեսի արդյունքներով համալրված հավաքականը կպատրաստվի արդեն այս տարվա Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա