Logo

8 ոսկե, 6 արծաթե, 1 բրոնզե մեդալ են նվաճել հայ մարմնամարզիկները Վրաստանի մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:28 / 06.05.2022Մարմնամարզություն
Հայ մարմնամարզիկներ- Վրաստան 2022

Հայ մարմնամարզիկները հարուստ մարզավարով են վերադառնալու Վրաստանի Քութայիս քաղաքում կայացած «Մենք՝ ապագա օլիմպիականներս» անվանումը կրող 3-րդ միջազգային մրցաշարից։

Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Մանե Պողոսյանը և Մարիետա Բուչախչյանն առաջին տեղն են գրավել համապատասխանաբար տարբեր բարձրությունների զուգափայտերի վրա վարժությունում և հենացատկերում։ Վերջին մրցաձևում երկրորդ մրցանակակիր է դարձել Պողոսյանը։

Անհատական բազմամարտում Պողոսյանն ու Բուչախչյանն իրար են հաջորդել երկրորդ և երրորդ տեղերում, իսկ հաղթող է դարձել Կատրինա Յուրևիչան։

Տղաների պայքարում Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը դարձել են օղակների վրա վարժության հաղթողներ։ Բաղդասարյանն առաջինն է եղել նաև ազատ վարժություններում, իսկ Մամիկոն Խաչատրյանը մրցակցությունից դուրս էր նժույգթափի վրա վարժությունում։ Ազատ վարժություններում երկրորդ ցուցանիշն ունի Ռոբերտ Գյուլումյանը, իսկ նժույգթափի վրա երկրորդ գնահատականին է արժանացել Համլետ Մանուկյանը։ Անհատական բազմամարտում Բաղդասարյանն առաջինն է, իսկ Մանուկյանը՝ երկրորդը։

Նախօրեին Հայաստանի աղջիկների և տղաների երիտասարդական հավաքականներն առաջին տեղն էին գրավել թիմային բազմամարտում։

Հայաստանի հավաքականները Քութայիս են մեկնել մեր երկրի տղամարդկանց ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի առաջնորդությամբ։ Պատվիրակության կազմում են նաև մարզիչներ Քնարիկ Բրսոյանը, Արտակ Այդինյանը, Արտյոմ Ավետյանը, միջազգային կարգի մրցավար Սերոբ Սողոմոնյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա