Logo

Հայ մարզիչների դիմակայություն Ղազախստանում․ «Տարազը» հաղթեց «Ատիրաուին»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.07.2021Հայկական ֆուտբոլ
cLuZmzBBbr8 - Հայ մարզիչների դիմակայություն Ղազախստանում․ «Տարազը» հաղթեց «Ատիրաուին»

Ղազախստանի գավաթի խաղարկության B խմբի 3-րդ տուրում «Ատիրաուն» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է «Տարազին»:

«Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է, «Ատիրաուն» մարզում է Արամ Ոսկանյանը:

«Ատիրաուի» կազմում հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել են դարպասապահ Արամ Հայրապետյանը և կիսապաշտպան Արտակ Դաշյանը: Մեկնարկային կազմում են եղել նաև հայկական ակումբներում իրենց ելույթներով հայտնի Բրայան Սիլվա Գարսիան, Դմիտրի Գուզը, Ալեքս Ջունիորն ու Դանիել Ստոյկովիչը:

«Տարազի» կազմում հանդիպմանը մասնակցել են հայ երկրպագուներին քաջ հայտնի Ալֆոնսե Կասե Կոջոն և Ուրոշ Նենադովիչը:

«Տարազը» վաստակած 6 միավորով 1-2-րդ հորիզոնականներն է կիսում «Տոբոլի» հետ: «Ատիրաուն» 1 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում «Մաքտարալի» հետ: «Տոբոլն» ու «Մաքտարալը» մեկական հանդիպում պակաս են անցկացրել:

«Տարազը» 4-րդ տուրում հուլիսի 30-ին կհյուրընկալի «Ատիրաուին»:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում կայացած 19 տուրից հետո «Ատիրաուն» 7-րդ հորիզոնականում է, «Տարազը»՝ 9-րդ: Առաջնության շրջանակում 11-րդ տուրում կայացած խաղում Արամ Ոսկանյանի թիմը «Տարազին» հաղթել էր 1-0 հաշվով:

Արսեն Զախարյանը խփեց Ռուսաստանի նոր առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա