Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը շատ մոտ է Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելուն:
41-ամյա մասնագետն արդեն գտնվում է Մոսկվայում և պատրաստվում է պայմանագիր կնքելուն՝ տեղեկացնում է լրագրող Երբոլ Կաիրովը:
Ամենայն հավանականությամբ, գլխավոր մարզիչ է նշանակվելու «բանակայինների» նախկին պաշտպան Ալեքսեյ Բերեզուցկին, որը երեկ այդ պաշտոնը ստանձնել է ժամանակավորապես: Բաբայանը դառնալու է նրա օգնականը, սակայն ունենալու է մեծ ազդեցություն թիմի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:
Հունիսի 14-ին Բաբայանը «Տոբոլից» ժամանակ է խնդրել այլ ակումբի հետ բանակցելու համար, բայց խոստացել է համաձայնության չհասնելու դեպքում վերադառնալ:
ԲԿՄԱ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչը հեռացել է ակումբից: