Logo

Հայ մրցավարները հերթական խաղն են սպասարկելու ֆուտբոլի Մ17-ի ԵԱ-ում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:20 / 20.05.2022Հայկական ֆուտբոլ
Ֆուտբոլի Մ17 ԵԱ

Հայ մրցավարներ են սպասարկելու այսօր Իսրայելի Նես-Ցիոնա քաղաքում կայանալիք մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի C խմբի Իսպանիա - Բելգիա հանդիպումը՝ հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Խաղի մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը, որին օգնելու են Խաչատուր Հովհաննիսյանը և ռումինացի Ալեքսանդրու Չերեյը։ Չորրորդ պաշտոնական ներկայացուցիչն է իսրայելցի Դևիդա Ֆուկսմանան։

Նույն կարգավիճակով Նալբանդյանն ու Հովհաննիսյանն այս մրցաշարում արդեն համատեղ սպասարկել են D խմբի Դանիա – Շվեդիա խաղը։ Դրանից բացի, Հենրիկ Նալբանդյանը եղել է Իտալիա – Գերմանիա (A խումբ) հանդիպման 4-րդ պաշտոնյան։

Ավելի վաղ ՀՖՖ-ն տեղեկացրել էր, որ հայաստանցի մրցավարներն առաջին անգամ են սպասարկելու մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղեր։

Առաջին տուրից հետո Իսպանիան 3 միավորով գլխավորում է իր քառյակի մրցաշարային աղյուսակը, իսկ Բելգիան վաստակել է 1 միավոր։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա