Logo

Հայտնի է, թե Մ17 ԵԱ-ի եզրափակիչ փուլի որ խաղն են սպասարկելու հայ մրցավարները 

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:07 / 16.05.2022Հայկական ֆուտբոլ
հայ մրցավարներ

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է մայիսի 16-ից հունիսի 1-ն Իսրայելում անցկացվելիք մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբային խաղերի մրցավարներին։ Արդեն իսկ հայտնի է մրցաշարում աշխատելու հրավիրված հայ մրցավարների մասնակցությամբ երկու հանդիպում։

ՖԻՖԱ-ի մրցավար Հենրիկ Նալբանդյանը լինելու է այսօր կայանալիք Իտալիա – Գերմանիա (A խումբ) խաղի 4-րդ պաշտոնյան, իսկ վաղը Ռամատ Գան քաղաքում նախատեսված D խմբի Դանիա – Շվեդիա խաղը Նալբանդյանն սպասարկելու է մրցավարի կարգավիճակով։ Նրա առաջին օգնականն է լինելու ՖԻՖԱ-ի մրցավար Խաչատուր Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՀՖՖ-ն տեղեկացրել էր, որ հայաստանցի մրցավարներն առաջին անգամ են սպասարկելու մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խաղեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա