Logo

Հայ աթլետուհին հանրապետության ռեկորդ է սահմանել

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:48 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Ժաննա Շահնազարյան

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի մարզուհի Ժաննա Շահնազարյանը հանրապետության ռեկորդ է սահմանել հանգստյան օրերին տեղի ունեցած Վրաստանի բաց առաջնությունում։

Հայ մարզուհին մուրճի նետում մրցաձևում գրանցել է 54,17 մետր արդյունք։

Շահնազարյանը գրավել է երկրորդ հորիզոնականը և լրացրել է սպորտի վարպետի նորմատիվ՝ տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա