Logo

Հայ սուսերամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:41 / 06.06.2022ՍՊՈՐՏ
Հայ սուսերամարտիկներ

Պատանի հայ սուսերամարտիկները մրցանակներով են վերադառնում Բաթումում անցկացված միջազգային մրցաշարից։

2009-11 թվականներին ծնված մարզիկների պայքարում առաջինն է դարձել Հակոբ Մանուկյանը, իսկ 2006-08 թվականներին ծնվածների ստուգատեսում երրորդ տեղն են գրավել Գագիկ Մորիկյանը և Վրույր Հովհաննիսյանը՝ տեղեկացնում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիան։

Մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացրել են 1 մարզուհի և 4 մարզիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա