Logo

Հայաստանի հաշվին գրանցվեց 1 ոսկե, 2 արծաթե մեդալ

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:46 / 29.04.2022Բռնցքամարտ
hay professional brncqamartikner

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադառնում Չեխիայում կայացած IBA-ի Ա կարգի միջազգային մրցաշարից։

Ստուգատեսի հաղթող է դարձել 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որն առավելության է հասել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող ուելսցի բռնցքամարտիկի նկատմամբ:
Արծաթե պարգևների են արժանացել Արմեն Ղուշչյանը (48 կգ) և Ժորժիկ Մարությանը (60 կգ)։ Նրանցից առաջինը պարտվել է վճռորոշ մենամարտում, իսկ երկրորդը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ հանդիպմանը։

Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիան հայտնում է նաև, որ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկ: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա