Logo

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել Մեքսիկայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:54 / 23.05.2022Բռնցքամարտ
Հայ բռնցքամարտիկներ-Մեքսիկա

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները Մեքսիկայում հաղթական մենամարտեր են անցկացրել տեղացի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ՝ տեղեկացնում է Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիան։

Իրենց հաշվին հաղթանակ են գրանցել Արմեն Ղուշչյանը (49 կգ քաշային կարգ), Ռուդոլֆ Գարբոյանը (52 կգ), Ռուբեն Գարբոյանը (53,5 կգ), Ժորժիկ Մարությանը (59,5 կգ), Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը (երկուսն էլ՝ 61,5 կգ), Տիգրան Մելքոնյանը (71,5 կգ), Վահե Հաբեթյանը (72 կգ) և Հովհաննես Հովհաննիսյանը (80 կգ)։ Իսկ 57 կգ քաշային Սամվել Այդինյանի մասնակցությամբ մենամարտն ավարտվել է ոչ-ոքի։

Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա