Logo

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են գրանցել Մեքսիկայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:29 / 03.06.2022Բռնցքամարտ
Հայաստանի հավաքականի մարզիկներ

Մեքսիկա այցելած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները երկրորդ մրցամարտն են անցկացրել այդ երկրի ներկայացուցիչների հետ։

Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ երեկոյի ընթացքում կայացել է 11 մենամարտ, որից 8-ում հաղթել են մեր հայրենակիցները։

Հաղթանակ են տարել Ռուդոլֆ Գարբոյանը (52 կգ քաշային կարգ), Ռուբեն Գարբոյանը (53,5 կգ), Ժորժիկ Մարությանը (59,5 կգ), Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը (երկուսն էլ՝ 61,5 կգ), Արսեն Պողոսյանը (67 կգ), Տիգրան Մելքոնյանը (71,5 կգ) և Հովհաննես Հովհաննիսյանը (80 կգ)։

Մարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի և ՀԲՊՄՖ-ի նախագահ Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա