Logo

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Մեքսիկայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:56 / 20.05.2022Բռնցքամարտ
Brncqamarti Hayastani havaqakan

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մեքսիկա՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:

Բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի համահայկական ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մեր երկիրը ներկայացնելու են Արմեն Ղուշչյանը (49 կգ քաշային կարգում), Ռուդոլֆ Գարբոյանը (52 կգ), Ռուբեն Գարբոյանը (53,5 կգ), Սամվել Այդինյանը (57 կգ), Ժորժիկ Մարությանը (59,5 կգ), Հրայր Մաթևոսյանը և Համլետ Մնացականյանը (երկուսն էլ՝ 61,5 կգ), Տիգրան Մելքոնյանը (71,5 կգ), Վահե Հաբեթյանը (72 կգ) և Հովհաննես Հովսեփյանը (80 կգ)։

Նրանց մրցավայր են ուղեկցել մարզիչ Գարիկ Բաղդասարյանը, Հայկ Խաչատրյանը և ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա