Logo

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Իսպանիայի մրցաշարի առաջին քառյակում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:09 / 09.05.2022Շախմատ
null

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերն են զբաղեցրել Իսպանիայում ավարտված «Ֆորմենտերա» շախմատային միջազգային փառատոնի Ա խմբի մրցաշարում։

Սարգսյանը, 10 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, 2-3-րդ հորիզոնականներն է բաժանել իսպանացի Խայմե Լատասա Սանտոսի հետ, սակայն վերջինիս զիջել է լրացուցիչ ցուցանիշներով։ Մարտիրոսյանն իր հաշվին գրանցել է 7 միավոր։

Մրցաշարի հաղթող է դարձել 8 միավոր վաստակած հնդիկ Դոմարայու Գուկեշը։

Փառատոնի այս խմբում ելույթ էր ունենում 20 երկրի 54 շախմատիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա