Logo

Մարտիրոսյանն առաջատարների խմբում է, Սարգսյանը 6-րդն է

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:20 / 03.05.2022Շախմատ
Հայկ Մարտիրոսյան

Հայ շախմատիստները շարունակում են մնալ Իսպանիայում ընթացող «Ֆորմենտերա ֆեստիվալ» միջազգային մրցաշարի առաջատարների խմբում։

4-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանն սպիտակներով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Էլիոտ Պապադիամանդիսին, իսկ Շանթ Սարգսյանը սևերով ոչ-ոքի խաղաց իսպանացի Միգել Ռուիզ Սանտոսի հետ։

Ըստ այդմ՝ Մարտիրոսյանը 3,5 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում 1-5-րդ հորիզոնականները բաժանող մասնակիցների խմբում, որի կազմում են նաև իսպանացիներ Խայմե Լատասա ու Միգել Ռուիզ Սանտոսները, հնդիկ շախմատիստներ Դոմարայու Գուկեշը և Կրիշնան Սասիկիրանը։

Կես նիշ պակաս ունեցող Սարգսյանն ընթանում է 6-րդ տեղով։ Նա լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է 5 այլ մասնակցի։ Մրցաշարին մասնակցում է 20 երկրի 54 շախմատիստ։

Վերջերս Սարգսյանը և Մարտիրոսյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերն էին գրավել Իսպանիայում տեղի ունեցած մեկ այլ՝ «Մենորկա օփեն» մրցաշարում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա