Logo

Հայկ Մարտիրոսյանին կես միավոր է բաժանում առաջատարներից

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:57 / 27.05.2022Շախմատ
Հայկ Մարտիրոսյան-2022

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյանն արդեն կես միավոր են զիջում առաջատարին:

ԱՄԷ-ում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային ներկայացուցչական մրցաշարին մասնակցող հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը 4,5 միավորով ընթանում է 6-րդ տեղում։ Մանուել Պետրոսյանը, 6 հնարավորից վաստակելով 4 միավոր, հանգրվանել է 11-րդ հորիզոնականին։

Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը 3,5-ական միավորով զբաղեցնում են 21-րդ, 28-րդ և 30-րդ տեղերը։ 3-ական միավոր ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը (39-րդ տեղ), Արթուր Դավթյանը (43) և Սամվել Տեր-Սահակյանը (49)։ Իսկ Մամիկոն Ղարիբյանը, վաստակելով 2,5 միավոր, 80 մասնակցի հաշվարկում 58-րդ դիրքում է։ 5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է 3 շախմատիստ։

Նույն վայրում զուգահեռաբար ընթացող «Շարժա Չելենջերս» մրցաշարում Սոնա Ասատրյանը 4,5 միավորով 7-րդն է 56 մասնակցի պայքարում։ Նա նույնպես կես նիշ է զիջում առաջատարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա