Logo

Մարտիրոսյանը և Սարգսյանը մնում են ենթաառաջատարների խմբում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:33 / 06.05.2022Շախմատ
Հայկ Մարտիրոսյան-Շանթ Սարգսյան

Իսպանիայում ընթացող «Ֆորմենտերա ֆեստիվալ» շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը ևս կես միավոր են ավելացրել իրենց հաշվին։

7-րդ տուրում նրանք ոչ-ոքի են խաղացել առաջատարների խմբում գտնվող երկու շախմատիստների հետ։ Սարգսյանն սպիտակներով խաղաղ դաշն է կնքել հնդիկ Դոմարայու Գուկեշի, իսկ սևերով մրցած Մարտիրոսյանը՝ իսպանացի Միգել Ռուիս Սանտոսի հետ։

Մեր հայրենակիցները 5-ական միավորով ընթանում են 4-9-րդ տեղերը բաժանողների խմբում։ Լրացուցիչ ցուցանիշներով Սարգսյանը 6-րդն է, իսկ Մարտիրոսյանը՝ 7-րդը։ 5,5-ական միավորով առջևում են Դոմարայու Գուկեշը և իսպանացիներ Խայմե Լատասա Սանտոսն ու Ֆերնանդո Կուենկան։ 

Մասնակցում է 20 երկրի 54 շախմատիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա