Logo

Մարտիրոսյանը և Սարգսյանը կիսեցին միավորը. նրանք հետապնդում են առաջատարներին

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:27 / 05.05.2022Շախմատ
Մարտիրոսյա-Սարգսյան

Իսպանիայում ընթացող «Ֆորմենտերա ֆեստիվալ» շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը շարունակում են կես միավորի տարբերությամբ ընթանալ ենթաառաջատարների խմբում։

6-րդ տուրում նրանց մրցակցային ուղիները հատվեցին։ Պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Այդպիսով՝ մեր շախմատիստները, վաստակելով 4,5-ական միավոր, իսպանացի Միգել Ռուիս Սանտոսի և նիդեռլանդցի Լիամ Վրոլիյկի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Մարտիրոսյանն զբաղեցնում է 5-րդ, իսկ Սարգսյանը՝ 6-րդ տեղը։

Առջևում են 5-ական միավոր վաստակած հնդիկ Դոմարայու Գուկեշը և իսպանացիներ Խայմե Լատասա Սանտոսն ու Ֆերնանդո Կուենկան։ 

Մասնակցում է 20 երկրի 54 շախմատիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա