Logo

Հայ շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն էր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:27 / 28.06.2022Շախմատ
null

Ջերմուկում վերջնագիծը հատեց Ստեփան Ավագյանի 13-րդ հուշամրցաշարը: Գլխավոր մրցանակին՝ 1,5 մլն դրամ պարգևավճարին արժանացավ իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբաեին, որը, 9-րդ տուրում հաղթելով Ալեքսանդր Դոնչենկոյին, վաստակեց 6 միավոր:

Հայաստանի շախմատի ակադեմիայի գործընկեր «Chessify» ընկերությունը Տաբատաբաեիին պարգևատրեց 400 դոլարով: 5,5 միավորով մրցանակային 2-րդ տեղն զբաղեցրեց Հայկ Մարտիրոսյանը, որը պարտության մատնեց Շանթ Սարգսյանին և արժանացավ 1,1 մլն դրամ պարգևավճարի: «Chessify» ընկերության կողմից էլ նա 300 դոլար ստացավ: Մարտիրոսյանի համար վճռորոշ էր նախորդ տուրում Հանս Նիմանից կրած միակ պարտությունը:

5 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Շանթ Սարգսյանը, որը պարգևատրվեց 800 հազար դրամով: 200 դոլարով էլ նրան պարգևատրեց «Chessify» ընկերությունը:

4,5-ական միավորով հաջորդ տեղերում են Հանս Նիմանը, Դայ Վան Նգուենը, Ալեքսանդր Դոնչենկոն և Սարին Նիհալը: Նրանցից յուրաքանչյուրը 150 հազարական դրամ և 25-ական դոլար ստացավ:

4 միավորով 8-րդ տեղն զբաղեցրած Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեց Սարին Նիհալի հետ: Նույնպիսի ելք ունեցան նաև Նգուեն-Նիման, Պետրոսյան-Ղարիբյան պարտիաները: Ղարիբյանը 3,5 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը, իսկ Պետրոսյանը 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա