Logo

Հայ շախմատիստներն առաջատարների խմբում են Իսպանիայի մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:58 / 02.05.2022Շախմատ
Շանթ Սարգսյան - Հայկ Մարտիրոսյան

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը հերթական միջազգային մրցաշարին են մասնակցում Իսպանիայում։

Իբիցա կղզում ընթացող «‎Ֆորմենտերա ֆեստիվալ» մրցաշարի Ա խմբում մեր հայրենակիցները, անցկացրած երեք հանդիպումներում վաստակելով 2,5 միավոր, ամբողջացնում են 4-10-րդ տեղերը բաժանողների խումբը։ Լրացուցիչ ցուցանիշներով Շանթը 4-րդն է, իսկ Հայկը՝ 5-րդը։

Երեքական միավորով առջևում են իսպանացիներ Խայմե Լատասա Սանտոսը, Միգել Ռուիս Սանտոսը և հնդիկ Դոմարայու Գուկեշը։

Մայիսի 5-ին ավարտվող մրցաշարին մասնակցում է 20 երկրի 54 շախմատիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա