Logo

Հայ շախմատիստները կես միավոր են զիջում առաջատարին

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:28 / 04.05.2022Շախմատ
Hayk Martirosyan, Shant Sargsyan

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանն ամրապնդել են դիրքերն Իսպանիայում ընթացող «Ֆորմենտերա ֆեստիվալ» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների խմբում։

5-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սևերով խաղաղ դաշն է կնքել իսպանացի Խայմե Լատասա Սանտոսի հետ, իսկ Սարգսյանն սպիտակներով հաղթել է կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ Մարտա Գարսիային։

Մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Դոմարայու Գուկեշը։ Նրան կես միավոր են զիջում 6 շախմատիստներ, որոնց թվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերում ընթացող Մարտիրոսյանն ու Սարգսյանը։

Պայքարի է բռնվել 20 երկրի 54 շախմատիստ։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա