Logo

Հայ շախմատիստներն առաջատար դիրքեր են զբաղեցնում Շարժայի մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:45 / 23.05.2022Շախմատ
Հայ շախմատիստներ

Միանգամից 9 հայաստանցի շախմատիստ է մասնակցում ԱՄԷ-ի Շարժա էմիրատում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային ներկայացուցչական մրցաշարին։

Երկու տուրից հետո իրենց հաշվին 1,5-ական միավոր են գրանցել Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը, որոնք 7-27-րդ տեղերը բաժանողների խմբում ընթանում են համապատասխանաբար 13-րդ, 18-րդ և 21-րդ դիրքերում։

Իրենց հաշվին 1-ական միավոր են գրանցել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը, որոնք 28-59-րդ տեղերը բաժանողների խմբում ունեն 33-րդ, 40-րդ, 41-րդ և 42-րդ արդյունքները։

Արթուր Դավթյանը 0,5 միավորով 64-րդն է, իսկ Մամիկոն Ղարիբյանն առանց միավորի 72-րդ դիրքում է։ 2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է 6 շախմատիստ։ Մասնակցում է 31 երկրի 80 շախմատիստ։

Զուգահեռաբար ընթացող «Շարժա Չելենջերս» մրցաշարում 10 առաջատարների թվում է երկու հնարավորից նույնքան միավոր վաստակած Սոնա Ասատրյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա