Logo

Հայ սուսերամարտիկները հաղթահարել են աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:40 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Հայ սուսերամարտիկներ

Խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը հաղթահարել են Դուբայում ընթացող սուսերամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության խմբային փուլը և շարունակում են ելույթները մրցաշարում։

Մնացականյանն իր ենթախմբում հաղթել է գերմանացի Միքայել Տրեբիսին, լիտվացի Մադաս Մեդիսաուսկասին և էմիրատցի Սայիֆ Ահմեդին։

Մեր մարզիկը զիջել է չեխ Դավիդ Մատուշեկին, լեհ Պյոտր Ուրբանին և ամերիկացի Սքայլեր Լայվրանտին, ու գրավելով 4-րդ տեղը՝ անցել է փլեյ-օֆֆ։

Իր հաշվին 1 հաղթանակ պակաս է գրանցել Խալաթյանը, որն առավելության է հասել կամերունցի Նաթան Ռայի և բրիտանացի Իսաակ Մքերի նկատմամբ, սակայն պարտվել է քուվեյթցի Ալի Ալֆհադլիին, ֆինն Ռոբերտ Կուկանենին, հոնկոնգցի Հին Տինգ Նգիին և շվեյցարացի Սվեն Վինեյսին։ Մեր մարզիկը 7 մասնակցի հաշվարկում 5-րդն է։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա