Logo
ՍՊՈՐՏ / ՍՊՈՐՏ
Հեղինակ

Հրայր Նազարյան

15:41 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Հայ թաեքվոնդոիստներ

Հայ թաեքվոնդոիստները պատրաստվում են աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվել են թաեքվոնդոյի Հայաստանի պատանեկան և երիտասարդական առաջնությունները:

Ստուգատեսի արդյունքներով՝ պատանի չեմպիոններից երեքը մասնակցելու է հուլիսի 27-30-ը Բուլղարիայի մայրաքաղաքում անցկացվելիք տարիքային այդ խմբի աշխարհի առաջնությանը: Իսկ հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը նույն վայրում աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարի է դուրս գալու 5 երիտասարդ հայ մարզիկ, հաղորդում է ԿԳՄՍՆ կայքը:

Հուլիսի 5-ին երիտասարդների և մեծահասակների Հայաստանի հավաքականների մարզիկները մեկնել են Սոչի՝ մասնակցելու համատեղ ուսումնամարզական հավաքի։

Լրահոս