Logo

Հայաստանի հավաքականը դարձյալ պարտվել է Դևիսի գավաթի խաղարկությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:23 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Թենիսի Հայաստանի հավաքական

Թենիսի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունն է կրել Չեռնոգորիայում ընթացող աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու մրցաշարում։

Հայ թենիսիստները 0։3 հաշվով պարտվել են Կիպրոսի ընտրանուն։ Մենախաղերում Ռոբերտ Եդիգարյանը և Միքայել Ավետիսյանը պարտվել են համապատասխանաբար Մենելայ Էֆստատիուին (1։6, 1։6) ու Պետրոս Խրիսոխոսին (0։6, 0։6)։ Զուգախաղում Աշոտ Մկրտչյանը և Հենրիկ Նիկողոսյանը երկու սեթում միևնույն 2։6 հաշվով պարտվել են Սարգիս Կիրատզիսին և Էլեֆտերիոս Նեոսին։

Նախօրեին Հայաստանի ընտրանին 0։3 հաշվով պարտություն էր կրել Վրաստանի հավաքականից։ Վաղը հայ մարզիկները կմրցեն Լիխտենշտայնի թիմի հետ, որը նույնպես երկու պարտություն ունի։

Մյուս ենթախմբում մրցակցային առաջին օրվանից հետո առաջատարներն են Մոլդովայի և Լյուքսեմբուրգի հավաքականները, որոնք հաղթել են համապատասխանաբար Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։

Ենթախմբերում հանդիպումներին հաջորդելու է փլեյ-օֆֆը, որի արդյունքներով երեք հավաքական բարձրանալու է 2-րդ խումբ, իսկ ամենաանհաջող ելույթ ունեցած երկու թիմերը նահանջելու են 4-րդ խումբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա