Logo

Հայաստանի հավաքականը հաղթեց ենթախմբի վերջին խաղում

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:58 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

Թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայում ընթացող աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոպական գոտու ենթախմբային փուլի վերջին խաղում 3։0 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին և նախավերջին տեղն է գրավել իր քառյակում։

Մրցաշարի կայքից տեղեկանում ենք, որ մենախաղերում Սեդրակ Խաչատրյանը և Միքայել Ավետիսյանը հաղթել են համապատասխանաբար Անդրեյ Սպասոևիչին (6։3, 6։1) ու Ջան-Կառլո Բեսիմոյին (6։2, 6։0)։ Զուգախաղում Աշոտ Մկրտչյանը և Հենրիկ Նիկողոսյանը 6։2, 7։6 հաշվով առավելության են հասել Ջան-Կառլո Բեսիմոյի և Էրիկ Պեպարդի նկատմամբ։ 

Մինչև այդ Հայաստանի ընտրանին միևնույն՝ 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի և Կիպրոսի հավաքականներին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա