Logo

Հայ թիավարները պատրաստվում են մեկնել Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:47 / 13.05.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանում մեկնարկել է թիավարության մրցումների մրցաշրջանը։ Անդրանիկ մեկնարկը Երևանում կայացած ակադեմիական թիավարության Հայաստանի պատանեկան առաջնությունն է, որի արդյունքներով ձևավորվել է տարիքային այդ խմբի հավաքականը։

Կանոեով և ակադեմիական թիավարության մարզադպրոցից տեղեկացնում են, որ մայիսի 20-22-ն Իտալիայում անցկացվելիք մինչև 19 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությանը մեր երկրից մասնակցելու են Մհեր Միրզոյանը և Արմեն Հալաջյանը։ Նրանց մրցավայր է ուղեկցելու ԽՍՀՄ առաջնության և միջազգային խոշոր մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր, փորձառու մարզիչ Միսակ Աղաբալյանը։

ՀԱՕԿ-ի կայքն էլ մանրամասնում է, որ ակադեմիական թիավարության եվրոպական այդ ստուգատեսում հայ մարզիկները մասնակցելու են 2000 մետր մրցատարածությունում երկտեղանոց զույգթիանի նավակով դասական ոճով թիավարության մրցմանը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա