Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում սեպտեմբերի 4-17-ը կայանալիք ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում Հայաստանը կունենա 14 մասնակից։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի 9 ծանրորդով՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (երկուսն էլ՝ 102 կգ), Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան (երկուսն էլ՝ +109 կգ):
Կանանց հավաքականի հայտացուցակում ընդգրկվել է 5 մարզուհի՝ Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելա Յայլյան (երկուսն էլ՝ 55 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ), Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան (երկուսն էլ՝ 87 կգ)։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։
Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում
Սեպտեմբերի 6
Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ)՝ մեկնարկը Երևանի ժամանակով 20։00-ին
Սեպտեմբերի 7
Գոռ Սահակյան (67 կգ)՝ 20։00
Սեպտեմբերի 11
Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)՝ 17։30
Անդրանիկ Կարապետյան (89 կգ)՝ 20։00
Սեպտեմբերի 13
Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ)՝ 17։30
Սեպտեմբերի 14
Սամվել Գասպարյան, Գարիկ Կարապետյան (102 կգ)՝ 20։00
Սեպտեմբերի 15
Լիանա Գյուրջյան (81 կգ, B խումբ)՝ 12։30
Հռիփսիմե Խուրշուդյան, Տաթև Հակոբյան (87 կգ)՝ 20։00
Սեպտեմբերի 17
Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (+109 կգ)՝ 17։30
Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար