Logo

Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.11.2019ՍՊՈՐՏ
Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում - Հայ ծանրորդները մեդալներ են նվաճել վարկանիշային մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:37

-

-

Հայ ծանրորդները հաջող մասնակցություն են ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացված Alexander cup 2019 վարկանիշային մրցաշարին, որը նվիրված էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին՝ հաղորդում է ՀԱՕԿ կայքը։

Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) երկամարտում գրանցել է 343 կգ (161+182) արդյունք և զբաղեցրել երրորդ տեղը:

Գերծանր քաշային կարգում փայլել են Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը: Ալեքսանյանը երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը, իսկ Մինասյանը դարձել արծաթե մեդալակիր՝ 410 կգ (190+220):

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով նվաճել է արծաթե մեդալ:

Alexander cup-ը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա