Logo

Հայ ծանրորդները միջազգային մրցաշարի կմասնակցեն

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.08.2020ՍՊՈՐՏ
Samvel Gasparyan european weightlifting championships 9 - Հայ ծանրորդները միջազգային մրցաշարի կմասնակցեն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:36

-

-

Ուզբեկստանի անկախության օրվան օգոստոսի 29-ին կայանալու 1 ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշար, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Հայաստանը այս մրցաշարում կներկայացնեն Անդրանիկ Կարապետյան (87 կգ), Սամվել Գասպարյան (102կգ), գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը չեն մասնակցի վնասվածքների բուժումը շարունակելու պատճառով։

Մրցավարական հանձնաժողովում ընդգրկված է միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։

Առաջին եռյակում տեղ գտնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։

Մրցաշարի հաջողության դեպքում նույն սցենարով կանցկացվի նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ շեշտը դրվելու է Մոսկվայում հոկտեմբերի 31-ին սկսվող Եվրոպայի առաջնության վրա, քանի որ այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա